Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիադայում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ

Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիադայում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Հայաստանի կանանց հավաքականը շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում խաղացել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար Նատալյա Պոգոնինային և Անաստասիա Սավինային և հավաքականն բերեցին երկու միավոր:

Բայց Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը զիջեցին Օլգա Գիրյային և Անաստասիա Բոնդաուկին, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Այդ տուրից հետո հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 9-րդ տեղը:

7-րդ տուրում նրանք հանդիպելու են ԱՄՆ հավաքականի հետ: Կայանալու են հետևյալ պարտիաները. Էլինա Դանիելյան- Իրինա Կրաշ, Լիլիթ Մկրտչյան- Աննա Զատոնսկիխ, Լիլիթ Գալոյան- Տաթև Աբրահամյան, Նելլի Աղինյան- Կամիլա Բագինսկայտե:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---