Լարիսա Ալավերդյանը քննադատել է ՀՀ ղեկավարությանը ղարաբաղյան հարցում պասիվության համար![]() 28 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունն արդեն երկրորդ անգամ ժամանում է ԼՂՀ, տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ ԼՂՀ-ն, ոչ Հայաստանը մինչև հիմա չեն պահանջել միջնորդներից գնահատման առաքելություն անցկացնել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, մասնավորապես Շահումյանի շրջանում, որը հիմա բնակեցված է ադրբեջանցիներոցվ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, առաքելության այցը կարող է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի պասիվ դիրքորոշում գրավել և հանդես չգա նախաձեռնությամբ: «Տվյալ պահին ԵԱՀԿ ՄԽ-ը շարժվում է այնպիսի ուղղությամբ, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության բուն էության հետ, ավելին, վնասում է խնդրի նորմալ կարգավորմանը»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |