Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երևանում ստորագրել են Հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի արձանագրությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ բելառուսական կողմից՝ Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Ինչպես արձանագրության ստորագրությունից հետո նշել է Ներսես Երիցյանը, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություներ բոլոր ոլորտներով, մասնավորապես, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլն: «Հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում, որտեղ մենք կամփոփենք ընթացիկ տարվա արդյունքներն ու կնախանշենք ապագայի պլանները»,-ասել է Վալենտին Չեկանովը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |