Արտակ Շաքարյան. Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրվի ապրիլի 24-ի շեմին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած հանրաքվեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորօրյա սուլթան դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ու Թուրքիայի վարչապետը պահպանեցին վստահության քվեն: Թուրքագետը վստահություն է հայտնել, որ եվրաինտեգրման տեսակետից հանրաքվեն լուրջ դեր չի կատարի: Անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին՝ Շաքարյանը հայտարարել է, որ Ստամբուլի հայերը չէին կարող բոյկոտել այդ թուրքական շոուն, քանի որ հաջորդ օրը թուրքական իշխանությունները կփակեին հայկական եկեղեցիներն ու դպրոցները: Ըստ նրա, թուրքական իշխանությունները Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրեն ապրիլի 24-ի շեմին: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |