39-րդ Շախմատի օլիմպիադան այժմ ունի իր հուշամեդալը

PanARMENIAN.Net - 39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որն ընթանում է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 3-ը Խանտի Մանսիյսկում, այժմ ունի իր արծաթե հուշամեդալը:

Մեդալի շիտակ կողմին տեղադրված են երկրագնդի, զինվորի ֆիգուրի, նետաձիգի ոճավորված պատկերները, Յուգրայի (Խանտի Մանսիյսկ) զինանշանի տարրեր և շախմատի տախտակի մի հատված, իսկ շրջագծով ձգվում են «XXXIX Շախմատի համաշխարհային օլիմպիադա» և «Խանտի Մանսիյսկ» գրությունները, հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պատվին մետաղադրամը սահմանափակ քանակով է թողարկվել` ընդամենը 5 հազ. հատ, ինչը զգալիորեն մեծացնում է նրա կոլեկցիոն արժեքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---