Բելառուսը դեռևս ուզում է հայկական կոնյակ արտադրել28 սեպտեմբերի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում հայկական կոնյակին բաժին է ընկնում վաճառքի ողջ ծավալի 38%-ը, սեպտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Նրա խոսքով, այսօր երկրում դրա ներկրմամբ զբաղվում են վեց մասնավոր և պետական ձեռնարկություններ: «Մենք աջակցելու ենք, որպեսզի մեր շուկայում դրա ծավալներն ավելանան»,- ավելացրել է նա: Խոսելով Բելառուսում հայկական կոնյակի արտադրության գործարանի շինարարության հնարավորության մասին` Վալենտին Չեկանովն ասել է, որ առայժմ չկա հատուկ արձանագրություն, և այդ հարցը քննարկման փուլում է գտնվում: Ընդ որում, նա նշել է, որ Բելառուսում ներկայումս արտադրվում են մոլդավական և այլ կոնյակներ այդ երկրների տեխնոլոգիաներով: «Դրանք հաջողությամբ վաճառվում են շուկայում: Մենք կուզենայինք, որպեսզի նույնը լիներ նաև հայկական կոնյակի դեպքում»,- ասել է առևտրի նախարարը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր հերթին նշել է, որ կոնյակն արտադրվելու է հայկական տեխնոլոգիայով: Անդրադառնալով գործարանի բացմանն ու այնտեղ «հայկական կոնյակի» արտադրությանը` ՀՀ նախարարն անվստահություն է հայտնել նման ծրագրերի իրագործման հարցում, առավել ևս, որ ՀՀ օրենսդրության մեջ սահմանափակումներ կան «հայկական կոնյակ» անվանման օգտագործման համար, ավելին` «մեր հանրությունն ակտիվորեն հետևում է նման գործընթացներին»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |