ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՒ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱՊՈԼԻՍԻ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ Ս.ԷՋՄԻԱԾԻՆ

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Թորգոմ Մանուկյանը եւ Կ.Պոլսի հայ պատրիարք Մեսրոպ Մուտաֆյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով այսօր ժամանեցին Սուրբ Էջմիածին: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Երուսաղեմի եւ Կոնստանտինապոլիսի պատրիարքությունների առաջնորդներին, որոնք շուրջ մեկ ամիս առաջ դիմել էին վեհափառին որոշ հարցերի շուրջ միասնաբար խորհրդակցություն անցկացնելու առաջարկով: Ինչպես հայտնում է Սուրբ Էջմիածնի հասարակական կապերի գրասենյակը, հոգեւոր պետերի

հանդիպման ժամանակ կքննարկվեն եկեղեցական եւ վարչական խնդիրներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---