Արմեն Հովհաննիսյան. Հայաստանի իշխանությունները ձևական զիջումների գնացին՝ չփոխելով «Լեզվի մասին» օրենքը28 սեպտեմբերի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - «Մենք առաջարկում ենք հասարակական լսումներ անցկացնել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ, բոլոր շահառուների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ, սակայն Հայաստանի իշխանությունները ձևական զիջումների գնացին՝ չփոխելով «Լեզվի մասին» օրենքը: Սակայն, մենք բազմիցս ենք հայտարարել, որ դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը, որ օրենքով էլ դա արվի՝ «Հանրակրթության մասին օրենքով», նախագահի որոշմամբ թե վարչապետի խոստման հիման վրա»,-հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է բացել 11 օտարալեզու և օտարերկրյա դպրոց, ինչն վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր 10-րդ ավագ դպրոցը Հայաստանում օտարալեզու է լինելու: Նա հավելել է նաև, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը հանդես է գալիս 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող հայկական դպրոցների, հայերեն լեզվով նոր տեխնոլոգիաների ու ծրագրերի ներմուծման, ինչպես նաև բոլոր հիմնական առարկաների դասագրքերը հայերեն թարգմանելու օգտին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |