Հայաստանի երիտասարդները կպայքարեն հայրենասիրություն և ուսումնատենչություն սերմանելու համար![]() 29 սեպտեմբերի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Վերելք» պատանեկան միության նպատակը հայ երիտասարդության շրջանում հայրենասիրության դաստիարակումն է, ազգային բանակի, ուսման նկատմամբ ձգտման սերմանումը»,- հայտարարել է «Վերելք» պատանիների միության նախագահ Հայկ Ավագյանը սեպտեմբերի 29-ին մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, այսօր բազում հայ երիտասարդներ դպրոցն ավարտելուց հետո ձգտում են լքել հայրենիքը: Նրանք չեն ցանկանում շարունակել կրթությունը բուհում և ծառայել բանակում: Դրա դեմ պայքարելու համար միության երիտասարդները նախատեսում են անցկացնել կրթական և բարոյադաստիարակչական զրույցներ, մշակութային միջոցառումներ և զանգվածային ակցիաներ: «Վերելքը» հիմնվել է 2008-ին, սակայն ակտիվ գործունեություն է ծավալել միայն 2010-ի գարնանը: Միության անդամներ կարող են դառնալ 16-18 տարեկան երիտասարդները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |