Թուրքիան արդեն 50 տարի է թակում է ԵՄ-ի դուռը, սակայն՝ ապարդյուն![]() 29 սեպտեմբերի 2010 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Ստամբուլում Գլոբալ տնտեսական համաժողովի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատությամբ հանդես եկավ ԵՄ-ի հասցեին: Նշելով, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հայտը կես դարի պատմություն ունի, Էրդողանն ասել է. «Չկա նման այլ երկիր, որը 50 տարի սպասում է ԵՄ-ի շեմին: Մինչ օրս ես մեր եվրոպացի բարեկամներից պատասխան չեմ ստացել այս հարցի վերաբերյալ»: «Ի՞նչ պարտավորություններ չի կատարել Թուրքիան, կատարե՞լ են արդյոք բոլոր պարտավորությունները ԵՄ-ին անդամակցող երկրները: Ես այստեղ հանդես եմ գալիս որպես իմ երկրի վարչապետ, որպես Քաղաքակրթությունների դաշինքի համանախագահ: Եթե մենք մտադիր ենք քաղաքակրթությունների դաշինք ստեղծել, դեմ հանդես գալով քաղաքակրթությունների բախմանը, ապա անհնար է դիտարկել ԵՄ-ն որպես քրիստոնեական ակումբ: Հարկավոր է ԵՄ-ն դիտարկել որպես քաղաքական միություն, ոչ թե որպես սոցիալական»,-ասել է Էրդողանը, հաղորդում է TRT-Russian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |