Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային սեմինար կանցկացվի![]() 29 սեպտեմբերի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-6 Երևանում կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային սեմինար` «Բիոէթիկական կրթությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում. պրոբլեմներ և հեռանկարներ» թեմայով: Սեմինարը նվիրվում է Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-ամյա տարելիցին: Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում բիոէթիկայի մասնագետների պատրաստման ընդունելի մոդելների մշակմանը: Սեմինարի աշխատանքներին մասնակցում են բիոէթիկական կրթության ոլորտի առաջատար փորձագետներ ԱՊՀ երկրներից, ՀՀ պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դասավանդման փորձը: Հատուկ ուշադրության է արժանանում մարդու արժանապատվության պրոբլեմը` Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համատեքստում, ինչպես նաև բիոէթիկայի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը: Սեմինարը կազմակերպել են Բիոէթիկայի ազգային կենտրոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոն Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը և Երևանի պետական համալսարանը` ՅՈՒՆԵՍԿՕ- ի էթիկական կրթության ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |