Հակամենաշնորհային մարմինը բավարարեց «Կրեդիտ Յունիոն» և «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ-ների համակենտրոնացման հայտը

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Հանձնաժողովը բավարարեց «Կրեդիտ Յունիոն» և «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունների համակենտրոնացման հայտը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների միաձուլման արդյունքում նոր ստեղծվող վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայի որևէ ապրանքային խմբում գերիշխող դիրք չի կարող գրավել, ասվում է ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրությունում:

Նիստի ավարտին Հանձնաժողովը հաստատեց նաեւ 2011 թվականի իր տարեկան գործունեության ծրագիրը, որն առաջիկայում, ընդունված կարգով, կներկայացվի ԱԺ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---