2011-ի փետրվարին կարտոֆիլի գինը Հայաստանում կարող է հասնել 350-400 դրամի![]() 30 սեպտեմբերի 2010 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանում սերմնացանի ընդհանուր տարածքը կրճատվել է 30 տոկոսով անցյալ տարվա համեմատ: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Մեր գնահատմամբ ընթացիկ տարում կարտոֆիլի բերքը կկազմի 320 հազար տոննա, իսկ Հայաստանում պահանջարկը կազմում է 400 հազար տոննա: Բնական է, որ նման հանգամանքներում նոյեմբեր ամսին կարտոֆիլը կթանկանա, իսկ փետրվարին նրա գինը կկազմի 350-400 դրամ»,- ասել է նա: Միաժամանակ նա կարծում է, որ նման բարձր գնով կվաճառվի նույնիսկ մանր կարտոֆիլը, և գարնանը խնդիրներ կառաջանան սերմացուի հետ: Բերբերյանի խոսքերով, ընթացիկ տարում վտանգի տակ է հացահատիկի սերմնացանը, քանի որ անձրևների բացակայության հետևանքով հողը կոշտացել է, և հսկայական տարածքներ չի հաջողվում վարել:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |