Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները Հայաստանի համար կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների30 սեպտեմբերի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի դրության մեջ, որ երկրում հնարավոր են ցանկացած զարգացումներ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեն առաջացել ֆորս-մաժորային իրավիճակներ Ռուսաստանի հստակ արտաքին քաղաքականության հետևանքով: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները Հայաստանի համար կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Միաժամանակ նա չի համաձայնել այն բանի հետ, որ Մոսկվան Հայաստանի վրա ազդեցություն գործող գլխավոր գործոնն է: «Ռուսաստանն իր ազդեցությունն ունի Հայաստանի վրա, բայց նա զգալիորեն զիջում է Արևմուտքի ազդեցությանը, որն օրեցօր ուժեղանում է»,- ասել է Մանուչարյանը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |