Կամավորներին Խոսրովի արգելոցի ղեկավարությունը դժկամությամբ է ընդունում

Կամավորներին Խոսրովի արգելոցի ղեկավարությունը դժկամությամբ է ընդունում

PanARMENIAN.Net - «11-րդ դարի Հավուց Թառ վանքի մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով կամավորների խմբի հետ այցելելով Խոսրովի արգելոց, մենք որսագողության հետքեր հայտնաբերեցինք՝ կենդանիների դիակներ և պարկուճներ»,-ասել է գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը սեպտեմբերի 30-ի մամլո ասուլիսում:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մտադիր եմ դիմել բոլոր միջազգային ատյաններին՝ պահանջելով հայտարարել Հայաստանը զբոսաշրջության համար անբարենպաստ երկիր, քանի որ զբոսաշրջիկներ հրավիրելուց առաջ, մենք պետք է լուծել բնապահպանական խնդիրները»,-ասել է Թաթիկյանը:

Մի քանի նախաձեռնող խմբերի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նշել է, որ կամավորների բոլոր ջանքերը Խոսրովի արգելանոցի ղեկավարությունը առճակատման է վերածում և նույնիսկ սահմանափակել է նրանց մուտքը արգելոցի տարածք: Այժմ նրանք կարող են դա անել միայն ունենալով բնապահպանության ու մշակույթի նախարարությունների հատուկ թույլտվությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---