Հունաստանում բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել հիմնադրամի ծրագրերի ու նպատակների շուրջ: Ելույթ ունենալով բացման խոսքով` հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ղեկավար դր. Վաչե Տեր-Կարապետյանն անդրադարձել է նոյեմբերի 7 -ին կայանալիք տելեթոնին` նշելով, որ արդեն իսկ հունաստանաբնակ մի զույգ՝ քույր եւ եղբայր, խոշոր գումար է նվիրաբերել հիմնադրամին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը պատկերող տեսաֆիլմեր, կատարվել են հայկական երգեր ու պարեր: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դիվանագիտական անձնակազմը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |