Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատը վերսկսել է իր գործունեությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատև ընդմիջումից հետո: Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ժողովում ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարևորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման և ամրապնդման: Ժողովի մասնակիցներն ընտրել են ԱԱՊ նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարել է իր անդրանիկ նիստը` պալատի նոր նախագահ ընտրելով Պետրոս Կուրունլյանին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |