ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2011թ. պետբյուջեի նախագծին![]() 30 սեպտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 30-ին Իջևանում (Տավուշի մարզ) կայացած արտագնա նիստում հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը: «Դա թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին.,- ընդգծել է նա: Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են ՀՀ նախագահի մոտ։ «Նախագահի առաջարկությամբ 10.0 մլրդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։ Այժմ ամեն բան կախված է ընթացիկ տարվա ամփոփումից»,- ավելացրել է նա: Ընդ որում, գործադիրի ղեկավարի կարծիքով, հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |