Տավուշի բնակիչներին ամենից շատ հուզում են առօրյա կենցաղային պայմանները30 սեպտեմբերի 2010 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ տարածքների սոցիալ-տնտեսական խնդիրներին: Նիստն սկսվել է Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ, որը լսելուց հետո ՀՀ վարչապետն առանձնացրել է մարզի սոցիալ-տնտեսական դրության յուրահատկությունները. մարզի սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովումն է, ինչը որոշակի սոցիալական լարվածություն է ստեղծում, և այդ ուղղությամբ քաղաքի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի լարվածությունը մեղմացնելու համար: Այս համատեքստում նշվել է Տավուշի բնակիչներին բարձրորակ բուժօգնության մատուցման կարևորությունը, ինչն այստեղ խիստ պահանջված է: Ի տարբերություն երկրի մնացած մարզերի, այստեղ հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, այլ բնակչության կենցաղային պայմանները։ «Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է»,- ասել է վարչապետը: Որպես մարզի սոցիալ-տնտեսական դրության դրական առանձնահատկություն նշվել է մարզի ճանապարհների առավել բարվոք վիճակը։Տիգրան Սարգսյանը նկատել է, որ մարզի բնակչությունը բարձր է գնահատում մարզպետի և պատգամավորների աշխատանքը, որոնց հետ մշտական կապ է պահպանվում: Հայաստանի Տավուշի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, կարևորագույն և հեռանկարային ճյուղերից են անասնապահությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը։ Առավել զարգացած ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունը, վերամշակումը, զբոսաշրջությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |