Հայաստանը և Չինաստանը մտադիր են ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել![]() 1 հոկտեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց չինացի գործարարների պատվիրակությանը` Չինաստանի հաղորդակցության ծառայության փոխնախագահ Գոու Յաջինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Չինացի գործարարները հետաքրքրված են «Մասիս, Սիս և նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով և Հայաստան այցի ընթացում արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրին, որ իրականացված նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, և հույս հայտնեցին, որ կոնկրետ արդյունքներով կվերադառնան Հայաստան: Ա. Գևորգյանը ողջունեց չինացի գործարարների` Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրությունը` նշելով, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Չինաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորություններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայությունը կխթանի երկու երկրների միջև փոխադարձ շփումներն ու նոր որակ կհաղորդի առևտրատնտեսական հարաբերություններին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |