Արամ Կարապետյանը համոզված է, որ պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը»![]() 1 հոկտեմբերի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը գտնվում է Շվեյցարիայում այն պատճառով, որ այնտեղ ԱՄՆ հովանու ներքո արդեն սկսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը», լրագրողներին հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Իմ տվյալներով, այդ գործընթացը նախատեսում է որոշ ազատագրված տարածքների հանձնում սահմանի բացման փոխարեն»,- ասել է նա: Մեկնաբանելով ղարաբաղյան գործընթացում վերջին գործընթացները` Կարապետյանը նշել է, որ եթե մինչև 2013-ի հաջորդ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, ապա ղարաբաղյան գործընթացում կարող է տեղի ունենալ կտրուկ փոփոխություն. կամ կստորագրվի նոր պայմանագիր, կամ ադրբեջանական կողմի պնդմամբ կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: «Այդ տարբերակները հակասում են հայ ժողովրդի շահերին, դրան կօգնի միայն իշխանափոխությունը Հայաստանում»,- ավելացրել է նա:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |