Կարեն Զադոյան. Գյումրիում կարող է բացվել ռազմահայրենասիրական կադետական կորպուս 1 հոկտեմբերի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայերի և կազակների համագործակցությունը շարունակվի և ամրապնդվի, սակայն շատ բան կախված է Հայաստանի պետական կառույցներից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Կազակական զորքերի մեծ եղբայրության ատաման, Կենտրոնական կազակական զորքերի ատաման, ՌԴ նախագահին առնթեր կազակության գործերի խորհրդի միջազգային կապերի բաժնի անդամ Վալերի Նիկիտինը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին հայերի և կազակների հետագա համատեղ նախագծերի մասին: Նա անհրաժեշտ է համարել, որ Հայաստանում ռազմահայրենասիրական կադետական կորպուս բացվի երեխաների համար: «Կարևոր չէ, նրանք սպաներ կդառնան թե ոչ, գլխավորն այն է, որ նրանք դառնան իրենց երկրի արժանի հայրենասերները»,-նշել է նա: Իր հերթին Հայ կազակների միավորման ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը հայտնել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է կադետական կորպուս բացել քաղաքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |