«ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ24 հուլիսի 2001 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` Վարդան Այվազյանին էկոլոգիայի նախարար նշանակելու մասին: Նախկինում Այվազյանը «Կայունություն» պատգամավորական խմբի առաջնորդն էր: Դառնալով կառավարության անդամ ` նա վայր դրեց իր պատգամավորական լիազորությունները: Այսպիսով, «Կայունությունը» զրկվեց եւս մեկ անդամից: Համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգի` պատգամավորական խումբը պետք է կազմված լինի տասից ոչ պակաս խորհրդարանականներից: Այվազյանի դուրս գալուց հետո խմբում մնացել է ինը մարդ, եւ եթե խմբի շարքերը չհամալրվեն, այն կլուծարքվի:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |