Հայաստանն ավելի շատ է հարկավոր Ռուսաստանին, քան Ռուսաստանը Հայաստանին, գտնում է ամերիկյան փորձագետը 1 հոկտեմբերի 2010 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սրտի դողով է վերաբերվում Հայաստանին` որպես տարածաշրջանում հուսալի դաշնակցին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, առանց Հայաստանի Ռուսաստանը Հարավային Կովկասում չի լինի, և Մոսկվան դա քաջ գիտակցում է, քանի որ տարածաշրջանից կառչելու այլ հնարավորություններ չունի: Նիկոլայ Զլոբինն ասել է նաև, որ «Մոսկվան, իհարկե, իրեն արջի պես է պահում, որը ձեզ սիրելու և գուրգուրելու է, բայց արջի պես: Դուք պետք է երբեմն հասկանաք ու ներեք այդ արջին: Բայց մյուս կողմից, դուք այդ արջին միգուցե ավելի շատ եք հարկավոր, քան նա ձեզ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |