Նիկոլայ Զլոբին. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից![]() 1 հոկտեմբերի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - «Արտաքին քաղաքականության մեջ աշխարհում ամենից առավել բոլոր վախենում են անկանխատեսելիությունից, քանի որ կանխատեսելի թշնամին անկանխատեսելի բարեկամից լավ է»,-Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական ու ասիական ծրագրերեի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման կանխատեսելիությունը գնահատվում է ժամանակակից աշխարհում, այն չի կարելի կորցնել: «Ուստի, երբ Ադրբեջանում խոսում են, թե «ահա մենք հիմա կզինվենք, իսկ հետո պատերազմ կսկսենք կամ չենք սկսի», այ նման բաներ արտաքին քաղաքականության մեջ չեն սիրում: Չի կարելի վախեցնել պատերազմով»,-ասել է փորձագետը: Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից: «Դա փաստ է, և մեծ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք դա ցանկանում ձևակերպել: Պետության ճանաչումը այնքան էլ կարևոր բան չէ: Դա, իհարկե, լավ է, սակայն շատ երկներ լիարժեք ճանաչում չունեն, սակայն չեն անհետանում դրանից: Այժմ ճանաչումն այնքան էլ կարևոր չէ»,-ասել է Զլոբինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |