Նիկոլայ Զլոբին. Հարավային Կովկասում ԱՄՆ իդելական դաշնակիցը Վրաստանն է 1 հոկտեմբերի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն իր դաշնակիցը լինի տարածաշրջանում և Բաքվին օգնում է գլոբալ էներգետիկ մակարդակի անցնել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, Ադրբեջանն ԱՄՆ-ին հարկավոր է մի քանի հարցերում, այդ թվում` Կասպիայի, Իրանի և Աֆղանստանի հարցերում: «Սակայն գլխավոր խնդիրը, որը խանգարում է Ադրբեջանին Վաշինգտոնի իսկական դաշնակիցը դառնալ, պետության, ժողովրդավարության որակն է, երկրի ղեկավարության` որոշումներ ընդունելու համակարգը: Երկու երկրները լավ մարտավարական հարաբերություններ ունեն, որոնք չեն հասնում ռազմավարական աստիճանի»,- ասել է Զլոբինը` ավելացնելով, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իդելական դաշնակիցը Վրաստանն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |