Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների «արգելափակված» թեկնածությունները կքննարկվեն Սենատում հոկտեմբերի 5-ին![]() 2 հոկտեմբերի 2010 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզայի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունների քննարկումը Սենատում տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: Թեկնածուներին կներկայացնի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Ջոն Քերրին: Օգոստոսի 3-ին Ռիկարդոնեի թեկնածոթւյունը քննարկվեց կոմիտեում և հավանության արժանացավ, սակայն, սենատոր Սեմ Բրաունբեկը օգտվեց իր վետոյի իրավունքից և մերժեց թեկնածությունը: Դիվանագետը չպատասխանեց Հայոց ցեղասպանության մասին սենատորի հարցին: Սեպտեմբերի 21-ին կոմիտեում քննարկվեց Մեթյու Բրայզայի թեկնածությունը, սակայն այս անգամ ևս վետո կիրառվեց: Արգելափակեցին թեկնածությունը սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը Սենատի մեծամասնության առաջնորդ Հարիի Ռեյդի հավանությամբ: Հոկտեմբերի 5-ին թեկնածությունները կքննարկվեն ԱՄՆ Սենատում: Ըստ ԱՄՆ Սահմանադրության, եթե Սենատը չհաստատի երկու թեկնածությունները, նախագահը պետք է առաջարկի նոր թեկնածուների, քանի որ երկու անգամ լսումները պրոֆիլային կոմիտեում արդյունք չտվեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |