Երևանում ստորագրվել է «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխագործակցության» հռչակագիրը![]() 2 հոկտեմբերի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» գիտագործնական միջազգային խորհրդաժողովի շրջանակներում մասնակիցները ընդունեցին «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխագործակցության» երևանյան հռչակագիրը: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ մասնակիցները պատրաստ են գործնական քայլերի տեղեկատվական ինտեգրման, միջազգային կրթական ծրագրերի և տեղեկատվական նախագծերի ստեղծման ուղղությամբ: Նա նշել է նաև, որ խոսքը գնում է այն մասին, որ այդ նախագծերը ներառեն Հարավային Կովկասի պետությունների ողջ տեղեկատվական տարածաքը, երկրորդ փուլում, ներառելով նաև երիտասարդ և չճանաչված պետութունները»,-ասել է Կասաևը: Ընդ որում, նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն այնքանով է կարևորվում, որ խորհրդաժողովի ռուս, հայ և վրացի մասնակիցները որոշեցին, որ ժամանակն է խոսել իրական համատեղ տեղեկատվական նախագծերի մասին ողջ Հարավային Կովկասում: Ըստ նրա, այդպիսով, մասնակիցները իրենց ներդրումը կունենան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |