Նամազը Անիում վրդովմունք է առաջացրել Սբ Էջմիածնում![]() ![]() PanARMENIAN.Net - «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում»,-ասվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո հաղորդագրության մեջ: Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն և հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաև քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետևողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը և հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը: Ակնհայտ է նաև, որ սույն քայլով Թուրքիան վերստին ի դերև է հանում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման և հարաբերությունների կարգավորման, ասվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |