Նիկոլայ Զլոբին. Տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման![]() 2 հոկտեմբերի 2010 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Տարածաշրջանը բարդ է և այստեղ ինչ-որ բանի մասին պայմանավորվելը շատ դժվար է: Կան հսկայական խնդիրներ, որոնց վերաբերյալ փորձագետների ու երկրների տեսակետները տարբեր են»,-Երևանում ասել է ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը՝ ամփոփելով «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորհրդաժողովի աշխատանքները: Ըստ նրա, յուրաքանչյուրն իր փաստարկներն ունի և շատ քիչ են այն հարթակները, որտեղ այդ փաստարկները կարելի է համեմատել ու փոխզիջման գալ: «Տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման և դա ակնհյատ է»,-ասել է Զլոբինը: Իր հերթին «Ազատ Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Դաթո Լասխիշվիլին նշեց, որ նման խորհրդաժողովների ընթացքում հնարավորություն է տրվում վերականգնել տեղեկատվական տարածքի ամբողջականությունը Կովկասում: «Այստեղ հնարավորություն է տրվում խոսել երկխոսության վերականգնման մասին»,-ասել է նա:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |