Մագդալենա Մալեևա-Բերբերյանը վերադարձել է մեծ թենիս

Մագդալենա Մալեևա-Բերբերյանը վերադարձել է մեծ թենիս

PanARMENIAN.Net - Աշխարհի նախկին չորրորդ ռակետ, բուլղարահայ Մագդալենա Մալեևա-Բերբերյանը հաղթանալով վերադարձավ մեծ թենիս 5-ամյա ընդմիջումից հետո:

Հոկտեմբերի 1-ին Մալեևա-Բերբերյանը հաղթել է Բուլղարիայի ազգային առաջնությունում: Եզրափակչում նա հաղթել է Իսաբելա Շինիկովային 6:4, 6:4 հաշվով:

«Ես մեծ ցանկություն ունեի կրկին խաղալու, և ես շատ գոհ եմ իմ ելույթից: Չեմ կարծում, թե մեծ հաջողության եմ հասել, քանի որ առաջատար թենիսիստուհիներից շատերը չէին մասնակցում առաջնությանը»,-ասել է 35-ամյա թենիսիստուհին, հայտնում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---