Սևանի ջրածածկ ափամերձ տարածքների մաքրման համար հատուկ սարքավորումներ կներկրվեն Ֆինլանդիայից![]() 2 հոկտեմբերի 2010 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Խորհրդին ներկայացվեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը` Սեւանա լճի մինչեւ1900.25մ նիշն ընկած տարածքի 520 շենք- շինությունների ապամոնտաժման միջոցառումների վերաբերյալ: Տեղեկացվեց, որ նշված շենք-շինություններից 32-ը գտնվում են «Սեւան» ազգային պարկ» տնօրինության ներքո, եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում պետք է ներկայացնի դրանց ապամոնտաժման աշխատանքների ժամանակացույցը: Ապամոնտաժման գործընթացն այդ տարածքում արդեն մեկնարկել է: Խորհուրդը որոշեց ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ` վերոնշյալ տարածքում պետական կամ վարձակալված հողերի վրա գտնվող եւ սեփականության իրավունքը չգրանցած շենք-շինությունների իրավական կարգավիճակը ուսումնասիրելու նպատակով: Արդեն դասակարգված շինությունների ապամոնտաժման ժամկետներն ու ֆինանսական աղբյուրները կքննարկվեն խորհրդում: Իսկ իրավական խնդիրներ չունեցող շինությունների ապամոնտաժումը պետք է սկսել սեղմ ժամկետներում: Որոշվեց, որ բանապահպանության նախարարությունն այդ նպատակով պետք է աշխատանքներ իրականացնի սեփականատերերի հետ: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Գեղարքունքի մարզ` տեղում աշխատանքներին ծանոթանալու համար: Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը: Բնապահապանության նախարար Ա. Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ մինչեւ հոկտեմբերի վերջ Հայաստան կբերվի ֆիննական «Water master» ընկերության հատուկ սարքավորումը, որով հնարավոր կլինի արդեն ջրածածկված ափամերձ տարածքների մաքրման արդյունավետ աշխատանքներ իրականացնել: Ջրածածկ անտառների, ինչպես նաեւ մինչեւ 1902մ նիշն ընկած հատվածի տարածքների հետագա մաքրումն իրականացնելու վերաբերյալ որոշվեց, որ պետական շահագրգիռ մարմինները համատեղ կքննարկեն եւ առաջարկություններ կներկայացնեն դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Նշվեց, որ մաքրումն իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան ինքնուրույն իրացնել անտառափայտը` այդպիսով իսկ նվազեցնելով աշխատանքների ինքնարժեքը: Կարեւորվեց, որ այդ աշխատանքների իրականացման համար ընտրվեն համապատասխան փորձ եւ տեխնիկական հնարավորություններ ունեցող կազմակերպությունները: Խորհուրդը որոշեց նաեւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման 2007-2011թթ. պլանի ամփոփ հաշվետվությունը լսել առաջիկա նիստերի ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |