Հայաստանն առաջիկայում Վանա տառեխ կներմուծի, վստահ է թուրք գործարարը 4 հոկտեմբերի 2010 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կսկսի Վանա տառեխ ներմուծել, վստահ է թուրք գործարարը: «Դա կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման առաջին քայլը: Որքան շուտ մենք մշակենք երկկողմ առևտրի ծրագիրը, այնքան շուտ կկարողանանք բացել սահմանը»,-հայտարարել է Վանի առևտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ Այհան Ֆիդանը: Ըստ նրա, ձուկը կառաքվի Վրաստանի տարածքով, ինչը կանդրադառնա նրա գնի վրա, որը բավական բարձր կլինի, քանի որ արտահանողները ստիպված կլինեն կրկնակի մաքս վճարել: Ֆիդանը հավելել է նաև, որ ձկան հետ մեկտեղ նրանք մտադիր են նաև Հայաստան նարինջ արտահանել, որոշումն այդ մասին կայացվել է կես տարի առաջ, գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |