Էղեմեն Բաղիս. Թուրքիան չի կարող երկար սպասել ԵՄ շեմին![]() 4 հոկտեմբերի 2010 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեռ շատ խանդավառություն ունի Եվրամիությանն անդամակցության համար, սակայն Եվրոպան պետք է որոշի Թուրքիայի կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է պետնախարար, Թուրքիայի ԵՄ մտնելու գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը ԵՄ հետ բանակցություններ սկսելու 5-ամյակի առթիվ: Նա նշել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում 33 գլուխներից 13-ի շուրջ: «17 գլուխներն արգելափակված են քաղաքական պատճառներով: Մենք չենք հրաժարվի բանակցությունները շարունակելուց, թեև գործընթացը դժվարացել է քաղաքական բանսարկությունների պատճառով, որոնց հետ չի բախվել ոչ մի այլ թեկնածու երկիր: Մեր վերջնական նպատակը լիարժեք գործընկերությունն է, բայց Թուրքիայի համբերությունն անսահման չէ»,- ասել է նա: Բաղիսը նաև մեջբերել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքերն այն մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է երկար սպասել ԵՄ շեմին, հաղորդում է The Anatolia News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |