Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Ջավախքը![]() 4 հոկտեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի աշխարհագրական քարտեզում Ջավախք անունով շրջան չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարԳրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում կա Սամցխե-Ջավախեթի շրջան, որտեղ ողջ բնակչությունը, անկախ ազգային պատկանելությունից, նույն իրավունքներն ունի: «Վրաստանը 103 հայկական դպրոցներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրում, որոնց շրջանավարտները վրացերենի նախապատրաստական կուրսից հետո կարող են դիմել վրացական բուհեր: Մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի հայերը և վրացիներն ունենան հավասար իրավունքներ»,- ասել է Վաշաձեն, ավելացնելով, որ հայկական դպրոցները համակարգիչներ ունեն, իսկ ուսուցիչները վերապատրաստում են անցել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |