Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ տեղաբաշխման աճուրդը

Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ տեղաբաշխման աճուրդը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203A117 թողարկման պարտատոմսերի (ՊԿԳՊ) տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 8 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 720 մլն դրամ, որից բոլորը մրցակցային: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 895 795 053 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5048% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.6998%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---