Դևլեթ Բախչելին, նամազ անելով Անիում, նվաստացրեց Թուրքիային, գտնում է իշխող կուսակցության պատգամավորը

Դևլեթ Բախչելին, նամազ անելով Անիում, նվաստացրեց Թուրքիային, գտնում է իշխող կուսակցության պատգամավորը

PanARMENIAN.Net - Դևլեթ Բախչելին իր գործողություններով նվաստացրեց թուրքական պետության մեծությունը: Այդ մասին հայտարարել է Արդարության և զարգացման իշխող կուսակցությունից ընտրված պատգամավոր Մուստաֆա Էլիտաշը: Ըստ նրա, Բախչելին և նրա զինակիցները, նամազ անելով Անիի Մայր տաճարում, պարսավանքի են արժանի:

«Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ նամազը: Հայերի թե Սումելայի վանքում մատուցված պատարագի դեմ ռեվանշի ակտ էր: Ո՞վ էր թիրախը՝ 1,5-միլիոնանոց Հայաստանը թե 3-միլիոնանոց Սփյուռքը: Ուրիշ ժամանակ, դուք եք ասում՝ Մեծ Թուրքիա, մեծ ազգ, մինչդեռ, ի դեմս մի թիզ հող ունեցող Հայաստանի դուք թշնամու եք տեսնում: Դա նման է տարբեր քաշային կարգեր ունեցող ծանրորդների պայքարի»,-ասել է Էլիտաշը, հաղորդում է SonDakika գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---