ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունը հոկտեմբերի 7-ին կժամանի Ղարաբաղ![]() 5 հոկտեմբերի 2010 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ Մինսկի խմբի համանախագահների գնահատման առաքելությունն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 7-ին կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ ԱԳՆ-ից, միջնորդներն Արցախ կմեկնեն Երևանից: «Առաքելությունը ոչ օգուտ կտա, ոչ վնաս: Ամեն դեպքում, նրանք կարող են ծանոթանալ ազատագրված տարածքների իրավիճակին»,- ասել է ՀՀ ԱԳՆ աղբյուրը: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, ԼՂ տարածքների շուրջ ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելությունը կապ չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ առաջադրած բանաձևի նախագծի դրույթների հետ` չնայած ադրբեջանական կողմի պնդումներին: «Դա ԵԱՀԿ առաքելություն է, և ՄԱԿ կառույցներից դրան մասնակցում են միայն 1-2 հոգի` որպես տեխնիկական փորձագետներ: «ՄԱԿ-ի ոչ մի կառույց կապ չունի այդ առաքելության հետ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |