Բուլղարիան ցանկանում է միանալ Nabucco նախագծին![]() 5 հոկտեմբերի 2010 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիան և Թուրքիան մտադիր են միավորել իրենց գազատրանսպորտային համակարգերը: Այդ մասին Սոֆիայում հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: «Դա առաջին քայլն է դեպի Բուլղարիա գազային մատակարարումների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»,- ասել է Բորիսովը: Նրա խոսքերով, գազը կանցնի Բուլղարիա Nabucco գազատարը հատելով: Շինարարության ժամկետները և մատակարարումների ծավալները բուլղարացի վարչապետը չի նշել, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Nabucco նախագծով նախատեսվում է տեղափոխել բնական գազը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ`շրջանցելով ՌԴ-ն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն պետք է տարեկան տեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ, ինչը 2020թ. կկազմի ԵՄ գազի պահանջարկի 5 տոկոսից ոչ ավելին:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |