Թուրքիայի կրթության նախարարը խախտել է տաբուն. 80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել![]() PanARMENIAN.Net - 80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել: Ինչպես գրում է Hurriyet Daily News թերթը, հայկական դպրոցների աշակերտների օգտագործած դասագրքերը չէին թարմացվել 1930-ական թվականներից ի վեր: Դպրոցականներին մոտ 24 000 գիրք է բաժանվելու: Նոր դասագրքերին կից կտրամադրվեն նաև թուրքերեն և անգլերեն լեզուներով CD-ներ: Թերթը նշում է, որ Թուրքիայի կրթության նախարար Նիմետ Չուբուքչուն խախտել է հայկական դպրոցներին վերանայված բովանդակությամբ նոր դասագրքեր բաշխելու տաբուն, որի համար հատուկ թույլտվություն էր անհրաժեշտ: Նոր դասագրքերի ստեղծման ժամանակ ամենադժվարը թարգմանությունն էր թուրքերենից հայերեն: Թարգմանության համար ներգրավվել էին Թուրքիայի Հայկական համայնքի ուսուցիչների հիմնադրամի (TEAOV) աշխատակիցները, ովքեր աշխատել էին հայ 80-ամյա թոշակառու ուսուցիչների հետ: Ստամբուլում հայկական դպրոցների մեծ մասը փակվել է աշակերտների քանակի կրճատման պատճառով: Ստամբուլի հայկական համայնքը` 50 հազար հոգի, ունի 16 դպրոց, որոնցից միայն երկուսն են միջնակարգ: Այստեղ սովորում են 3000 աշակերտներ և աշխատում են 300 ուսուցիչներ: Թուրքիայի համալսարաններում հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի բացակայության պատճառով ուսուցիչները դասավանդում են` հիմնվելով իրենց ընտանիքներում ստացած գիտելիքների վրա, նշում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |