ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև կարող է խորհրդակցական հանդիպում տեղի ունենալ 5 հոկտեմբերի 2010 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման հարցով դեռ չի կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Սակայն բացառված չէ, որ կարող է կայանալ խորհրդակցական հանդիպում երկու պատվիրակությունների միջև»,-ասել է Զոհրաբյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |