Բաքվի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից![]() 5 հոկտեմբերի 2010 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայությունը Մինսկի խմբում արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի և միջազգային հանրության կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, միջազգային փորձը հուշում է, որ ցեղասպանություն գործած երկիրը զրկվում է այդ հարցի քննարկմանը մասնակցելու հանարավորությունից: «Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հարցերի քննարկմանը մասնակցելու բոլոր հնարավորությունները»,-ասել է Ալավերդյանը: Ընդ որում նա նշել է, որ ԱՄՆ-ն Իրաքում ու Աֆղանստանում անհաջողություններից հետո հնարավորություններ է որոնում ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի օգնությամբ Ղարաբաղում հաջողության հասնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |