Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Անիի նամազը քաղաքական ակցիա է, որն ընդհանուր ոչինչ չունի կրոնական զգացմունքների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Անիի Սուրբ Աստվածածին տաճարում նամազ անցկացնելն ընդամենը քաղաքական ակցիա է, որն ընդհանուր ոչ մի բան չունի կրոնական զգացմունքների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի այս ակցիան, որը փորձում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդես գալ որպես ժողովրդավարական և հանդուրժողական երկիր, նախատեսված է ներքին օգտագործման համար, և Սբ Էջմիածինը խստորեն քննադատում է նման գործողությունները, որոնք նպատակ ունեն վերացնել այդ հողի իրական տերերի հետքերը: Անդրադառնալով Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցին` նա չի բացառել, որ Էջմիածնի ներկայացուցիչներն ապագայում կարող են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողություններին, եթե լինի համապատասխան հրավեր ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |