Հայ խորհրդարանականների կարծիքները ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի հարցում կիսվեցին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ չէ, որպեսզի «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը հանվի ՀՀ խորհրդարանի քառօրյաի օրակարգից և ներառվի մեծ օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Սակայն, քանի որ ոչ մի քաղաքական ուժ դրական չարձագանքեց այդ առաջարկին, ապա մենք որոշեցինք օրինագիծն այսօր դնել քննարկման»,-ասել է պատգամավորը: Իր հերթին ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ նման օրինագիծը փակուղի կտանի Հայաստանին: «ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար հարկավոր է բոլոր քաղաքական ուժերի համընդհանուր համաձայնությունը: Սակայն, այժմ իրավիճակը բոլորովին այդպիսին չէ»,-ասել է Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ փոխոսնակ Սամվել Նիկոյանը նշել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ անկախության ճանաչման գաղափարին: «Մենք ձգտում ենք դրան, սակայն այժմ այդ օրինագիծը քննարկելն աննպատակահարմար է: Եթե մենք հիմա նման քայլի գնանք, ապա մարտահրավեր կնետենք միջազգային հանրությանը»,-ասել է Նիկոյանը: Ըստ «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, Արցախի ճանաչումն այժմ կվնասի կարգավորման գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |