Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի կունենա ARM-street ball բասկետբոլի շոուն 5 հոկտեմբերի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի բասկետբոլի «Հատիս» ակումբը հոկտեմբերի 27-ից սկսում է իր ելույթները Եվրագավաթի խաղարկության մրցաշարում: «Հատիսի» մրցակիցները կլինեն «Դինամո ԳՈւՎԴ-ն» (ՌԴ) և «Էլիտզուրը» (Իսրայել): Սեպտեմբերի վերջում «Հատիսը» մասնակցեց Կուրսկի միջազգային մրցաշարին և զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 59:69 հաշվով զիջելով միայն Կուրսկի «Դինամոյին»: «Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հանդես կգա A դիվիզիոնում»,-ասել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Ըստ «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի, թիմի առջև խնդիր է դրված հանդես գալ, ոչ վատ, քան նախորդ սեզոնում, երբ թիմը հաղթահարեց Եվրագավաթի խմբային փուլը: Ինչպես հայտնել է ակումբի խորհդի անդամ Րաֆֆի Նիզիբլյանը, արդեն ֆիլմ է նկարահանվել թիմի մասին: «Մենք ցանկանում ենք, որ բասկետբոլը Հայաստանում զարգանա և դրա համար հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի կունենա ARM-street ball բասկետբոլի շոուն՝ փողոցային բասկետբոլ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»,-ասել է Նիզիբլյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |