Կառլ Ֆրոչ. Աբրահամը հնարավորություն կունենա զմայլվել հյուսիսափայլով՝ Ֆինլանդիայի ռինգում պառկածPanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Հելսինկիում տեղի կունենա Super Six Boxing World Classic մրցաշարի խմբային փուլի երեք մենամարտերից մեկը, որտեղ ռինգ դուրս կգան միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և երկրորդ միջին քաշային կարգում WBC տիտղոսակիր Կառլ Ֆրոչը: «Ֆրոչը պնդում է, թե խնդիրներ ունի մեջքի հետ կապված, սակայն, կարծում եմ, նրա խնդիրները գլխի հետ են կապված: Դատելով նրա արտառոց հայտարարություններից, նա զրկվել է բանականությունից: Սակայն, ես ուրախ կլինեմ նրան իրականություն վերադարձնել»,-ասել է Աբրահամը: Ֆրոչն իր հերթին խոստացել է նոկաուտի ենթարկել Աբրահամին: «Աբրահամը հնարավորություն կունենա զմայլվել հյուսիսափայլով՝ Ֆինլանդիայի ռինգում պառկած»,-ասել է Ֆրոչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |