ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Վիկտոր Յանուկովիչը կարևորում է հարաբերությունների սերտացումը Հայաստանի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ, այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձեւավորված է, եւ նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը: «Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը»,-Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան: Երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |