Հայաստանում կստեղծվի ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոն![]() 5 հոկտեմբերի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին: Ողջունելով ռեկտորի առաջին այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին ընդգծեց, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երեւանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր: Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |