2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 17,1 տոկոսով![]() 5 հոկտեմբերի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4380 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 17,1 տոկոսով ավելի է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում ՋԷԿ-երի արտադրած էներգիան կազմել է 656 մլն կՎտ ժ՝ ավելանալով 45,1 տոկոսով 2009թ. հունվար-օգոսոտսի համեմատ: Հաշվետու շրջանում ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 1880,5 մլն կՎտ/ժ՝ ապահովելով 40,6 տոկոս աճ, իսկ ՀԱԷԿ-ի արտադրած էներգիան նվազել է 5,6 տոկոսով՝ կազմելով 1840,9 մլն կՎտ/ժ: Բացի այդ, հողմակայանների արտադրած էներգիան կազմել է 2,6 մլն կՎՏ/ժ՝ կրճատվելով 7,1 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |