Երևանում քննարկում են ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործման հարցերը![]() 5 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ից 8-ը Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ) Հայաստանում Եվրոպական տարածաշրջանային սեմինար է անցկացնում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը, սեմինարի նպատակն է` աջակցել ռիսկերի կառավարման մշակույթի ներդրմանը մաքսային համակարգում, նպաստել ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործմանը` նկատի առնելով, որ ռիսկերի կառավարումը մաքսային վարչարարության առանցքային մեխանիզմներից մեկն է և բխում է 21-րդ դարի մաքսային ծառայության մարտահրավերներից: «Ռիսկերի կառավարումն այսօր համարվում է ժամանակակից մաքսային վարչարարության առաջնային սկզբունքներից մեկը: Չեմ կասկածում, որ այս հանդիպման արդյունքում մեկ քայլ առաջ կկատարենք ռիսկերի կառավարման ոլորտում մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման և խորացման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միջոցառման մասնակիցները մոտ 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ են: Սեմինարն անցկացնում են Ավստրալիայից և Ֆիլանդիայից ժամանած փորձագետները: «Ռիսկերի կառավարումը» ՀՄԿ-ի տարածաշրջանային սեմինարներից է, որոնք անցկացվում են աշխարհի 6 տարածաշրջաններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |